ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում այս պահին զիջում է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Այս մասին հայտնում է Anka գործակալությունը։
Քվեաթերթիկների 70 %-ը մշակելուց հետո Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 50,87 %-ը, Էրդողանը՝ 49,12 %-ը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին, Թուրքիայում սկսվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ավարտվեց ժամը 17։00-ին։ Այս պահին ընթանում է ձայների հաշվարկ։
Նշենք, որ ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին, որի ավարտին ոչ Էրդողանը ոչ էլ ընդդիմության թեկնածուն չկարողացան հավաքել 50+ ձայների քանակ։
--00—ՅՄ