Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» արգելոցի պարսպի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

349331371_971120407354934_7091982674153247702_n

Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող պարսպի հատվածը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից։

Փլուզման հետևանքով տուժածներ չկան։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։

--00—ՅՄ