Հայկական պետականությունը կործանման հասցրածները այսօր ավելի վերամբարձ էին իրենց ուղերձներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

115391.thumb_

ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ուշադիր հետևում էի օրվա մամուլին՝ հասկանալու, թե մեր նախկին ու ներկա պետական ու քաղաքական գործիչներն ինչպիսի խոսքերով են արժևորում Հայաստանի առաջին հանրապետության ծննդյան օրը:

Հատկանշական է, որ երկարաշունչ ու ավելի վերամբարձ էին իրենց ուղերձներում նրանք, ովքեր ոչ միայն անհաղորդ են մնացել Առաջին հանրապետության թողած դասերին, այլև իրենց ապիկար գործունեությամբ կործանման եզրին են հասցրել արյան ու մաքառումների գնով ստեղծված մեր նորօրյա հայկական պետականությունները...

Թերևս, այդ բոլորի մեջ մեկն էր, ով իր ֆեյսբուկյան էջում համեստորեն գրել էր ընդամենը հինգ բառ՝ «Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ...» Եվ այդ մեկը ԱՀ 1-ին և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է...

Կարդում ես այս պարզ նախադասությունը և նորից համոզվում, որ նա չի փոխվել, այլ իր սովորության համաձայն, ինչպես միշտ, նախընտրում է ասել այն, ինչը տվյալ պահին տեղին է ասել»։

--00—ՅՄ