Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

arcaxum_xaxtumner_cengrancvel_shabat.am_

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 276 տոննա մարդասիրական օգնություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ