Ալիևը չի պատկերացնում՝ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն, այլ մոնթեներն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

photo_2023-05-29_08-23-09

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հակահայ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ գոծունեությունից թևեր առած, ալիևը տարատեսակ միջոցներով շարունակում է ճնշումներ գործադրել Արցախի Հանրապետության վրա: Այժմ թիրախում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են:

Ալիևն ուզում է մոռացության տալ, որ մինչ չարաբաստիկ 2018-ը նա ամեն օր առնչվում էր Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների լինելիության փաստին:

Չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն...այստեղ են ՄՈՆԹԵՆԵՐԸ, ԲԵԿՈՐՆԵՐԸ, ԱԶԳԱԼԴՅԱՆՆԵՐԸ, ԱԲԱՋՅԱՆՆԵՐԸ...հիմա էլ...

Դժվար է, անտանելի ու անպատկերացնելի մեր իրականությունը, որը երբեմն անելանելի է թվում...սակայն ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈւՆԵՆԱԼՈւ գիտակցումն է, որ կհամախմբի ու ՄԵԶ կտանի դեպի նոր ՍԱՐԴԱՐԱՊԱՏ...»։

--00—ՅՄ