Ընդդիմադիր հակումով Ծառուկյանն ազդեցություն չի ունենա սպորտի նախարարությունում․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Ծառուկյան

«Ժամանակ» թերթը գրում է. « ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կզրկվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նկատմամբ ունեցած իր ազդեցությունից:

Կառավարության կառուցվածքում  փոփոխություններ կատարելուց հետո Գագիկ Ծառուկյանի ներկայիս կադր` սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանին կփոխարինի Գևորգ Լոռեցյանը, ով նոր իշխանության կադրն է: Սա արվում է ոչ ի պատասխան Ծառուկյանի մոտ վերջերս ի հայտ եկած ընդդիմադիր հակումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: