Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա. SANA

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

1111995

Սիրիայի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել է, որ Իսրայելը գիշերը թիրախավորել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ: Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել իսրայելական կողմի հրթիռակոծությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը:

«Կիրակի օրը ժամը 23:45-ի սահմաններում իսրայելական թշնամին հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ օբյեկտներ», - հայտնել է SANA-ի ռազմական գերատեսչության աղբյուրը:

Նա հավելել է, որ ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռները և խոցել դրանցից մի քանիսը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ