Ղարբաշվիլին շնորհավորել է Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

2e8a443a-8a41-48d1-9fee-0d6d7da3fb69.jpg

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Ղարիբաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

«Շնորհավորում եմ Վրաստանի մեծ բարեկամ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համոզիչ հաղթանակի և Թուրքիայի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Թուրք ժողովուրդն ասել է իր խոսքը, և մենք միանում ենք նրանց տոնակատարությանը: Մենք պատրաստ ենք էլ ավելի ամրապնդել Վրաստանի և Թուրքիայի միջև բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը»։ Այս մասին գրում է «Ալիք Մդեիան»։

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն «ԿԸՀ»-ի նախնական տվյալներով, որոնք հիմնված են քվեատուփերի 75%-ի հաշվարկի վրա, գործող նախագահ Էրդողանը 53,41%-ով առաջատարն է։ Նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ունի 46,59%։

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ նշանակվել է այն բանից հետո, երբ թեկնածուներից ոչ մեկին մայիսի 14-ի ընտրություններում չի հաջողվել հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների 50%-ից ավելին։

--00--ԶՀ