Չեմ կարող ասել, որ մոսկովյան քննարկման արդյունքները գոհացնում են, շատ ցավալի իրավիճակ է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Տեղեկացնեմ, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը։ Այս թեման քննարկել ենք ՌԴ մեր գործընկերների հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են։ Շատ ցավալի իրավիճակ է, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Մենք շարունակելու ենք քննարկումները մեր ռուսաստանցի գործընկերների հետ այս իրավիճակի լուծման համար։», - հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ