Փաշինյանը հուսով է, որ Թուրքիայի ընտրություններից հետո ՀՀ-ն կկարողանա կարգավորել հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

a0e408c4-1f80-4b5f-86ea-7d0d8f9010cd.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններից հետո Հայաստանը կկարողանա կարգավորել հարաբերությունները:

«Հույս ունենք, որ կկարողանանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն շարունակել, սա մեր օրակարգի կարևորագույն հարցերից է», - ԱԺ-ում ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե պետք է հասկանալ՝ համաշխարհային առումով ապրում ենք ոչ սովորական ժամանակներում. ամենակարևոր  պրոբլեմն անորոշությունն է:

Ըստ վարչապետի՝ աշխարհում կամ քիչ կան կամ չկան երկրներ, ովքեր անորոշության զգացումով չեն ապրում:

«Անորոշությունն այսօր միջազգային քաղաքականության թիվ 1 ձևակերպիչն է ու բնորոշումը, որովհետև, եթե դուք նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրների առաջնորդներին կամ վերնախավերին հարցնեք՝ ինչպիսի՞ն է լինելու աշխարհը մեկ, երկու կամ հինգ ամիս հետո, նրանցից կլսեք անորոշ պատասխաններ, համենայնդեպս, ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ հարցը տալու առիթներ ունեցել եմ մեր գործընկերներին ու համոզվել եմ այս թեզի ճշմարտացիության մեջ: Ցավոք, աշխարհը շատ արագ տեմպերով փոփոխվում է ու աշխարհի փոփոխությունը սկսվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից: Մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը չենք կարող ու չպետք է դիտարկենք համաշխարհային գործընթացների կոնտեքստից կտրված, սա չափազանց կարևոր է խորքային պրոցեսները հասկանալու համար», - հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց՝ սպառնալիքները տեսանելի են ու Հայաստանի մեծագույն խնդիրն է կառավարել այդ սպառնալիքները:

--00--ԶՀ