ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Երևանի քաղաքապետարանի գործունեությունը վերադարձել է 2000-ականների վանդալիզմին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
«Երևանի քաղաքապետարանի գործունեությունը վերադարձել է 2000-ականների վանդալիզմին։
Թողես, մեծ-մեծ խոսեն, թե բա այգիները վերադարձվում են բնակիչներին։
Քաղաքապետարանի դիմացի մայթին գտնվող այգում՝ ընդամենը 300 մ հեռավորության վրա իրականացվող շինարարության ծավալները և տեմպերը ուղղակի փայլուն դրսևորումն են, թե ինչպես կարելի է չսիրել Երևանը»,-գրել է Առաքելյանը և կից լուսանկարներ հրապարակել։
--00—ՅՄ