Երևանում ԱԱԾ աշխատակիցը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Screenshot_1

Երեկ՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ա․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 41-ամյա Հովհաննես Խ․-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վրաերթի վայրի հարևանությամբ աշխատող ավտովերանորոգման կետի աշխատակիցներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ