ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Սլովակիա եւ Մոլդովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

գմ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումների նպատակով կայցելի Սլովակիա և Մոլդովա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգորյանի հետ գործուղման կմեկնեն ԱԽՔ օգնական Սեւակ Ղագրամանյանը և Անվտանգության խորհրդի քաղաքական սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական Արշակ Մուսախանյանը։

Որոշման մեջ նշվում է՝ հայ պատվիրակները մայիսի 30-ից հունիսի 1-ը աշխատանքային հանդիպումներ կանցկացնեն Բրատիսլավայում, իսկ հունիսի 1-2-ը՝ Քիշնևում։

--00—ԱՊ