Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

1112032

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կբարեկարգվի նոր սկզբունքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է մայիսի 29-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ սա կլինի նոր չափանիշ, որով այսուհետ կառաջնորդվի համայնքը՝ «այգիների կառուցում» կամ «բարեկարգում» տերմիններն օգտագործելիս: 

Հաշվի առնելով տարածքն ու ծրագրի կարևորությունը՝ փոխքաղաքապետը հանձնարարել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում նախագիծը դնել հանրային քննարկման:

--00—ՅՄ