ՔԿՀ-ում օդատար խողովակի մեջ դատապարտյալները թաքստոց են պատրաստել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

348379610-257224340179965-170968216476517520-n--1-

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի, օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները տեղեկություն էին ստացել այն մասին, որ կացարաններից մեկի ընդհանուր օգտագործման խոհանոցի օդատար խողովակի մեջ դատապարտյալները թաքստոց են պատրաստել:

Իրացնելով նախապես ստացված տեղեկությունը՝ մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ծառայողներն իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում նշյալ օդատար խողովակի միջի թաքստոցից հայտնաբարել են երկու բջջային հեռախոս, անլար ականջակալ, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և ինքնաշեն դանակ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:

--00—ՅՄ