ՄԻՊ առընթեր Խորհուրդը 2023 թվականին ներգրավվել է ENYA-ի կողմից կազմակերպվող ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

photo_2023-05-29_14-19-23

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ մայիսի 27-ին անցկացվել է ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական Խորհրդի նիստը։

Նիստի շրջանակում նախանշվել են Խորհրդի մասնակցությամբ կազմակերպվող առաջիկա ծրագրերը և իրականացվելիք գործողությունները, վեր են հանվել երեխայի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր։

Խորհրդի անդամների հետ քննարկվել են Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ աշխատակազմի կողմից կազմակերպվող  միջոցառման օրակարգն ու ձևաչափը։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Երեխաների օմբուդսմեների եվրոպական ցանցի (ENOC) կողմից կազմակերպվող Երիտասարդ Խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) ֆորումին Խորհրդի ներկայացուցիչների մասնակցությանն առնչող հարցերին:

ՄԻՊ առընթեր Խորհուրդը 2023 թվականին ներգրավվել է ENYA-ի կողմից կազմակերպվող ծրագրերում:

--00—ՅՄ