Տրիպոլիում բախումներ են սկսվել Լիբիայի կառավարության կողմնակիցների և աշխարհազորայինների միջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

1112028

Լիբիայում այսօր զինված բախումներ են սկսվել Տրիպոլիից արևմուտք գտնվող Ազ Զավիա քաղաքի աշխարհազորայինների և վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի Լիբիայի Ազգային միասնության կառավարությանն (ԱՄԿ) աջակցող ուժայինների միջև:  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ բախումներն սկսվել են մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ ԱՄԿ-ի կենտրոնակայանից ոչ հեռու, ինչպես նաև քաղաքի արևմուտքում գտնվող շրջաններից մեկում։ Շտապօգնության ծառայությունը հայտարարել է Տրիպոլիում և դրա շրջակայքում գտնվող իր բոլոր բաժանմունքներում պատրաստության մակարդակի բարձրացման մասին: Տուժածների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ