Ո՞ր հեռախոսներն են «Պեգասուս»-ի վարակումների համար ավելի խոցելի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

d0fc020a82fe8fc3a030e2b4a5d38192_M

«Պեգասուս»-ը հիմնականում վարակում է Apple հեռախոսները, երբեմն նաև Անդրոիդ հեռախոսներ։Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը․

Նա նշել է, որ «Պեգասուս»-ը հաճախ հետքեր չի թողնում, դրա համար այն, ինչի մասին մենք հիմա տեղյակ ենք, միայն Iphone հեռախոսների մասով գիտենք, իսկ մյուս հեռախոսների մասով դեռ չգիտենք, թե ինչ է կատարվում․ «ՊՆ Nokia հեռախոսը վարակել չեն կարող, այն քարի կտոր է, բայց դրանք միանշանակ անվտանգ չեն: Ճիշտ է, «Պեգասուս»-ով չեն վարակվի, բայց եթե դրանով խոսում եք սահմանի մոտ, թշնամին կարող է ամբողջությամբ լսել»,-ասել է փորձագետը։

Մարտիրոսյանի խոսքերով, այդ ծրագիրն առաջին անգամ է կիրառվում պատերազմի ժամանակ, այդ իսկ պատճառով էլ մեծ քննարկման առարկա դարձավ: Այն արտադրվում է Իսրայելի կողմից, արտադրողները նախկին զինվորականներ են:

--00—ՅՄ