Պուտինը ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի չեղարկման օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

1112039

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒ) Ռուսաստանի կողմից չեղյալ հայտարարելու օրենքը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1992 թ.-ի նոյեմբերի 9-ին, նպատակ ուներ ամրապնդել եվրոպական անվտանգությունը՝ ստեղծելով պայմանագրի մասնակից պետությունների սովորական զինված ուժերում սովորական սպառազինությունների և սարքավորումների հինգ հիմնական կատեգորիաների (մարտական ​​տանկեր, զրահապատ մարտական ​​մեքենաներ, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ​​ինքնաթիռներ) քանակական սահմանափակումների համակարգ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ