Այս հանցախումբը բարոյազրկել է ժողովրդին, նրանք փորձում են պարտությունը դարձնել մեր ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Այսօր` մայիսի 29-ին, Հայաստանի Գրողների միության Կլոր սրահում տեղի ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՏԵՍԻԼՔՈՎ» գրքի առաջին շնորհանդեսը։ Գիրքը պարզ և անկեղծ զրույցների շարք է մեր այսօրվա դառն իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում, թե՛ մեր անցած ճանապարհի, և թե՛ մեր անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի կենդանի ապրող պատգամի և մեր ժառանգության վերլուծության վրա:

Գրքի շնորհանդեսին ներկա էին մի շարք քաղաքական գործիչներ, քաղաքացիներ: Շնորհանդեսից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ կարևորում և անվերապահ աջակցում է Սրբազան հոր ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ապազգային իշխանությունների դեմ պայքարին. «Այս իշխանությունների գործողությունները միտված են պարտությունը մի ամբողջ ժողովրդի ինքնություն դարձնելուն»,- ասաց Կրպեյանը:

Մանրամասները 24News-ի տեսանյութում:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ