Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ է ուղարկվել, տներ են վնասվել․ աշխատում է ՀՕՊ-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

սֆ

Մոսկվայում անօդաչուները հարվածել են երկու բնակելի տների, տուժածներ չկան, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

Այսօր առավոտյան Մոսկվայի մարզի որոշ շրջանների բնակիչներ պայթյունների ձայներ են լսել։ Աշխատում է ՀՕՊ-ը։ Նահանգապետ Վորոբյովի խոսքով՝ դեպի Մոսկվա ուղարկված մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել։ 

Նշվում է, որ այս պահին Մոսկվայում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ոչ ոք լրջորեն չի տուժել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ արտակարգ ծառայությունների աշխատանքի ընթացքում միջոցառումներ են անցկացվել ԱԹՍ-ի հարվածից տուժած բնակիչների տարհանման ուղղությամբ։ 

Հատուկ ծառայությունների աշխատանքի ավարտից անմիջապես հետո բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ։

--00—ՍՊ