Երևանի Սողոմոն Տարոնցի շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Screenshot_1.png

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սողոմոն Տարոնցի փողոցի 3/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել է կնոջ դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Պետրոս Վահանյանն ու Տարոն Ներսիսյանը, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ, կատարեն դեպքի վայրի զննություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ