Երևանն ու Անկարան աշխատում են դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ. Թուրքիայում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

l-34x0wh-933x544z-0.8419.jpeg

Երևանն ու Անկարան աշխատում են դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ, սակայն այդ աշխատանքների ավարտի հստակ ժամկետներ չկան, չկան նաև հստակ պայմանավորվածություններ երրորդ պետությունների քաղաքացիների համար սահմանների բացման վերաբերյալ: Այս մասին «Վալդայ» ակումբում ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը, գրում է «Լուրերը»։

«Գործընթացը շարժվում է, այն դրական է։ Հուսանք, որ այն կզարգանա ճիշտ և անհրաժեշտ ուղղությամբ»,- նշել է դիվանագետը։

Երխովի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին զարկ է տվել «երկրաշարժային դիվանագիտությունը». Թուրքիայում այդպես են անվանում մարդասիրական օգնությունը, որը Հայաստանը ցուցաբերել է Թուրքիային։

--00--ԶՀ