ՌԴ իրավապահների հետ համագործակցությունը թափ է ստացել Արցախում տնտեսական խախտումների դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Artsakh

Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ռուսական իրավապահ մարինների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել, որը կարճ ժամկետում թույլ կտա չեզոքացնել այն երևույթները, որոնք նպաստում են շուկայում տարբեր ապրանքատեսակների գնաճի, անառողջ մրցակցության ու տնտեսական շահերի բախման, հաղորդում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Հումանիտար բեռնափոխադրումներով կազմակերպվող անհրաժեշտ սննդամթերքը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքները հաճախ պլանավորվածի համեմատությամբ քիչ քանակով են հասնում Արցախ որոշ նյութապաշտ տնտեսվարողների գործողությունների պատճառով: Այս ամենը հրապարակվում է, որպեսզի ոչ մեկի մոտ ամենաթողության տպավորություն չստեղծվի: Կրկին հորդորում ենք հրաժարվել նման քայլերից և զերծ մնալ գույքային վնասներ կրելուց»,- նշել է նա։ 

--00—ՍՊ