Փաշինյանին սատարողները պատմության համար պետք է ստորագրեն, որ Արցախը հանձնում են. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ամբողջականությունը, քարտ-բլանշ է Ադրբեջանի համար: Ասել՝ հնարավորություն չկա Արցախը պահել, այդպես չէ, ցանկության խնդիր է, արժանապատվություն ունեցող ազգն իր շահերի համար կպայքարի: Ո՞վ է ասում, որ Արցախը Ադրբեջանին տան, պատերազմ չի լինի, հակառակը ավելի մեծ պատերազմ է լինելու, ցեղասպանություն ու կոտարած է լինելու, պատերազմը կանխելու ձևեր կան, երեսուն տարի ո՞նց են կանխել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը:

«Նիկոլ Փաշինյանին սատարողները պետք է թղթով ստորագրեն, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, պատմության համար է պետք, շատերը հետո պլստալու են, թե իրենք չեն քվեարկել: Ազգային ժողովում բաց քվեարկությամբ պետք է իրենց ձայնը տան թե' իշխանական, թե' ընդդիմադիր պատգամավորները: Հայաստանում համաժողովրդական հանրաքվե պետք է լինի, հասկանանք ԱԺ պատգամավորները արտահայտո՞ւմ են ժողովրդի կարծիքը, թե ոչ: Մենք ուզում ենք ժողովուրդն իր կարծիքը հայտնի, գուցե հրճվո՞ւմ է, որ Արցախը տանջվի Ադրբեջանի կազմում, ինչպես ամբոխը հրճվում էր, երբ Քրիստոսին տանջում էին: Սարսափելի բան է Արցախի ժողովրդին համեմատել Գլենդելի հայության հետ, Արցախը Ադրբեջանի կազմում նշանակում է մահվան դավաճիռ է, դա խարան է դաջվելու նրանց վրա, ովքեր կգնան նման քայլի»,- ավելացրեց Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ