ԱՄՆ Էներգետիկ ռեսուրսների դեպարտամենտի քարտուղարի օգնականը մեկնում է Բաքու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ադրբեջանի

ԱՄՆ Էներգետիկ ռեսուրսների դեպարտամենտի (ENR) քարտուղարի օգնական Ջեֆրի Ռ. Փայաթը մայիսի 30-ից հունիսի 2-ը կմեկնի Բաքու: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ 

«Նա կմասնակցի Բաքվի էներգետիկայի 28-րդ ամենամյա շաբաթին, որը բաղկացած է Նավթի և գազի Կասպիական միջազգային ցուցահանդեսից, Էներգիայի և վերականգնվող էներգիայի Կասպիական միջազգային ցուցահանդեսից և Բաքվի էներգետիկ ֆորումից: Նա կհանդիպի Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման մեծացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

 

--00—ՍՊ