Արցախի Մարտունի քաղաքի բնակելի տան մեջ օձ է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

արցախ

Մայիսի 30- ին ժամը 18:41-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ռ. Մարտիրոսյան փողոցում բնակելի տուն օձ է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ծառայությունից։ 

Տան բնակիչներին օգնություն ցուցաբերելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային ԱԻ բաժնի փրկարարները։

Որոնողական աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։

--00—ՍՊ