Հունիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նոր հանդիպում կունենան․ Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

դդ

Բրատիսլավայում ընթացող Անվտանգության խնդիրների նվիրված ամենամյա համաժողովի՝GlobSec-ի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, ըստ «Ազատության», բավական մանրամասնորեն ներկայացրել է վերջին շաբաթներին Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները՝ հավելելով, որ այդ հանդիպումների արդյունքներից ելնելով Բաքվում որոշակի դրական սպասելիքներ են ձևավորվել:

Նա հայտարարել է, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նոր հանդիպում կունենան, որի ժամանակ կքննարկվի խաղաղ պայմանագրի նախագիծը․

«Մենք լավատեսության որոշակի տարրերով ենք շարժվում դեպի քիշնևյան հանդիպումը։ Որոշակի սպասելիքներ ունենք։ Հունիսին տեղի է ունենալու արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է խաղաղության պայմանագիրը», - նշել է Հաջիևը։

 

--00—ՍՊ