Հավատարիմ ենք ՀՀ ֆինանսական համակարգում նորարարությունների բարենպաստ միջավայր ստեղծելու ջանքերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

maxresdefault

Բաց բանկային գործունեությունը պարզապես տվյալների փոխանակում չէ։ Այն նաև բանկային տվյալների բաց և ապահով մուտք ու բանկային գործառականություն է ենթադրում։ Այս մասին Բաց բանկային գործունեության և բաց ֆինանսական ծառայությունների թեմայով համաժողովի ժամանակ ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Գալստյանի խոսքերով,  ՀՀ կենտրոնական բանկը գիտակցում է բաց բանկային գործունեության և բաց ֆինանսական ծառայությունների վիթխարի ներուժի կարևորությունը ֆինանսական նորարարություններն առաջ մղելու, հաճախորդների փորձառությունը հարստացնելու և տնտեսական աճը խթանելու գործում:

«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի ֆինանսական համակարգում նորարարությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ջանքերին»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահը։

 --00—ՅՄ