Ղարաբաղի հարցի ողջ ճշմարտությունը մենք չենք իմացել ժողովրդավարության բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Ղարաբաղի հարցի ողջ ճշմարտությունը մենք չենք իմացել ժողովրդավարության բացակայության պատճառով։ Այս մասին «Ժողովրդավարական զարգացումը ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ՔՊ-ի գաղափարախոսությունը ժողովրդավարությունն է․ «Ժողովրդավարությունը մեր գաղափարախոսությունն էր, որը առաջ էր մղում դեպի հեղափոխություն։ Եվ դա էր պատճառը, որ այն դարձավ և շարունակում է լինել ՀՀ բրենդը»։

Կառավարության ղեկավարը՝ հղում անելով ՀՀ նախագահի ելույթին, ասաց, որ ժողովրդավարության բացակայությունը ՀՀ-ում կամ ժողովորդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի չիմանանք ողջ ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի հարցի մասին։

Նա նաև ընդգծեց, որ քաղաքական բանավեճ հարուցել չի ուզում, բայց այն, որ փորձագետի մակարդակով ԼՂ հարցի մասին տեղյակ են մի քանի հոգի՝ դրա ամենավառ ապացույցն է․ «Ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք բախվել ենք դա է»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 --00—ՅՄ