Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ab76425c-aadd-4210-91e9-5c62b25d90a1.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրամիության և շուրջ 20 երկրների ղեկավարների մասնակցությամբ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի ունենալիք Երվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվականները վերոհիշյալ չեղարկումը որակում են որպես նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողաի կողմից ավանդական այցերի առաջնահերթության պահպանում: Դա ենթադրում է այցելություն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա՝ Ադրբեջան:

Նշենք, որ Քիշնևում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ կողմերը պետք է քննարկեն խաղաղության պայմանագրին առընչվող մի շարք հարցեր:

--00--ԶՀ