«Հուսով եմ, որ ականատես կլինենք երկկողմ համագործակցության ընդլայնմանը»․ Ռաիսին՝ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

d58b04d5-3451-4fd4-a315-3711f9693908.jpg

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հույս է հայտնել, որ Թեհրանի և Բաքվի միջև համագործակցությունը կընդլայնվի, գրում է «Ազատությունը»։

«Հաշվի առնելով մեր երկրների լայն ներուժը, հուսով եմ, որ մենք ականատես կլինենք երկկողմ համագործակցության և հարաբերությունների հետագա ընդլայնմանը՝ ելնելով մեր ժողովուրդների փոխադարձ շահերից», - ասել է Իրանի ղեկավարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձում, որը Ադրբեջանում նշվում է մայիսի 28-ին։

Ըստ Ռաիսիի՝ «Ադրբեջանն առանձնահատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ»։

«Մեր երկրների մահմեդական ժողովուրդների ընդհանուր պատմությունը, նրանց միջև անքակտելի կրոնական և մշակութային կապերը համարվում են շատ արժեքավոր ներդրում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»,- գրել է Իրանի նախագահը։

«Այդ շրջանակներում Իրանը միշտ լիովին աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ընդգծել է Ռաիսին։

--00--ԶՀ