Արթուր Ազարյանը նշանակվել է ԵԼ եզրափակչի՝ ՈւԵՖԱ-ի պատվիրակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

350774712_1651691941960406_51985505253679258_n-750x375.jpg

Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլյա» (Իսպանիա) – «Ռոմա» (Իտալիա) հանդիպումը: Աjս մասին գրում է Armsport.am-ը։

Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

--00--ԶՀ