Աստանայում շարունակվում են մայրաքաղաքի վերանվանմանը չհամաձայնվողների ձերբակալությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 22, 24News

Ղազախստան

Ղազախստանի մայրաքաղաքում ոստիկանությունը բերման Է ենթարկել մի քանի տասնյակ մարդկանց, որոնք «Շափագաթ» առևտրական կենտրոնի մոտ Էին հավաքվել, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն Աստանան Նուր Սուլթան քաղաք վերանվանելուն: Այդ մասին մարտի 22-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ականատեսներից մեկը:

«Առավոտյան մարդիկ սկսեցին հավաքվել «Շափագաթ» առեւտրական կենտրոնի մոտ, անկարգություններ չկային: Նրանք խաղաղ կանգնել Էին, շփվում Էին: (…) Ոստիկանությունը բերման ենթարկեց մոտավորապես 60 մարդու»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ինչպես հաղորդվել Է, նախօրյակին Աստանայի քաղաքային վարչակազմի շենքի մոտ ձերբակալվել Էր շուրջ 20 մարդ, որոնք եկել Էին իրենց անհամաձայնությունը հայտնելու մայրաքաղաքի վերանվանմանը: