Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

347232677_600562595376988_4497294225166296425_n

Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 31-ի ցերեկը սպասվում է, հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    35.30C (2006 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        6.90C (1967 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   19.40C

 --00—ՅՄ