«Զվարթնոց» օդանավականայում ՓԾ-ն ուսումնավարժանք է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

2c66646d-d942-43bc-8a99-1f06129b20e6.jpg

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հետ համատեղ սույն թվականի մայիսի 30-ին անցկացրեց «Ուժեղ երկրաշարժի ժամանակ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը Զվարթնոց օդանավակայանում» թեմայով ուսումնավարժանք:

Համատեղ անց է կացվել ցուցադրական հատուկ ուսումնավարժանք, որի ընթացքում Զվարթնոց օդանավակայանի վերահսկելի գոտում իրականացվել են հրդեհաշիջման, տուժածների տարհանման և տեղափոխման, ինչպես նաև՝ առաջին բուժօգնության ցուցաբերման միջոցառումներ:

Կողմերը կարևորել են նմանատիպ միջոցառումների իրականացումը, ինչը նպաստում է մասնագիտական հմտությունների և պատրաստվածության բարձրացմանը, փոխհամագործակցության ամրապնդմանը:--00--ԶՀ