Ալեքսանդր Սագսյանը ԱԱԾ-ին է դիմել առողջական խնդիրների հետ կապված․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է  Ալեքսանդր Սարգսյանի՝ Հայաստանից մեկնելուն: Նա վստահեցնում է՝ ամեն բան եղել է իրենց գիտությամբ։

Վանեցյանը նաև նշել է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է ՀՀ-ից բացակայելու համար՝ առողջական խնդիրների հետ կապված, և գործը քննող քննիչի որոշմամբ թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը։

«Այո՛, ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ, և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան։ Այս պահին նման պահանջ չկա, բայց լինելու դեպքում կկանչվի, քանի որ քննչականը միշտ կապի մեջ է փաստաբանների հետ, նրանք կհրավիրեն։ Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի»,- ասել է Վանեցյանը։