Արամ Նիկոլյան իր դիմումի հիման վրա է ազատվել աշխատանքից․ Հանրայինի գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

24176933_1604758966298654_589815384193985841_n

Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ դիզայներ Արամ Նիկոլյանը Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ բեմ է բարձրացել և այրել Ադրբեջանի դրոշը։ Իրավապահները նրան բերման ենթարկեցին, իսկ ավելի ուշ նա ազատ արձակվեց:

Ավելի ուշ նա պարզաբանել է իր քայլը՝ նշելով, որ իր արաքը թասիբով հայի արարք է, և ինքը չի ցանկացել, որ ադրբեջանական դրոշը ծածանվի ՀՀ մայրաքաղաքում:

--00—ՅՄ