Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ մեկնարկում է մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

350780954_280770394382474_1645858834709340788_n

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ մեկնարկում է մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագիրը: Այս ամսին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ծրագրի առանցքային նպատակը թվայնացման միջոցով բնակիչներին մատուցվող ծառայությունները հասանելի և հարմարավետ դարձնելն է։ Քաղաքային ծառայությունների ամբողջական թվայնացման ծրագիրը ընդգրկում է մի շարք կարևոր ոլորտներ՝ շինթույլտվությունների տրամադրում, քաղաքացիների հետ հետադարձ կապ,  «Թեժ գիծ» ծառայության թվայնացում ու պարզեցում և այլն։ 

Թվայնացման ծրագրի ռազմավարության մշակումը  քննարկելու նպատակով հանդիպեցինք  Համաշխարհային բանկի ներկայացուցիչների՝ Խուրամ Ֆուրկի և Արման Վաթյանի հետ։

Խոսելով  թվայնացման ծրագրի իրագործման գործիքակազմի մասին՝ քննարկվեց միասնական հարթակի ստեղծման գաղափարը: Այն քաղաքացիներին հասանելի կլինի կայքի և բջջային հավելվածի միջոցով: Հատուկ ընդգծվեց օգտվողների համար կիրառման հարմարվետության ապահովումը:

Հանդիպումը կարևոր քայլ էր թվայնացման ծրագրի գործնական փուլի, ռազմավարության մշակման մեկնարկի համար։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին հնարավորինս աջակցել ծրագրի իրագործմանը։ Շուտով մեր կողմից կներկայացվի առաջնահերթ ծառայությունների հստակեցված ցանկ, ինչը ծրագիրը կդարձնի ավելի առարկայական»։

--00—ՅՄ