Մալիշկա գյուղի տներից մեկի նկուղային հարկից փրկարարները հեռացրել են մոտ 20 տ ջուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

նգն փծ

Մայիսի 31-ին, ժամը 15։39-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի նկուղային հարկը ջրալցվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները տան նկուղային հարկից հեռացրել են մոտ 20 տ ջուր։

--00—ՍՊ