Ապակիների լուսաթափանցելիության հետ կապված պարեկները և ՃՈ-ն կիրառելու են վարչական պատասխանատվություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

նգն

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել․

«Հարգելի' քաղաքացիներ,

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության հետ կապված, որը տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: (Հղումը՝ https://mia.gov.am/2023/05/31/հայտարարություն-4/)

Այդ կապակցությամբ պարզաբանում ենք:

Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն:

Կիրառմանը զուգահեռ շարունակելու ենք շեշտը դնել նաև բացատրական աշխատանքների իրականացման վրա»։ 

--00—ՍՊ