Արցախում գազի, էլեկտրաէներգիայի վճարի մարման համար որոշ խմբերի միանվագ դրամական աջակցություն կտրվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Արցախ

Արցախում առաջիկա օրերին սոցիալական որոշ խմբերի անձանց և ընտանիքների կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն բնական գազի և էլեկտրաէներգիայի վճարները մարելու համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանը:

Այդ խմբերում ընդգրկված են միայնակ մայրերը, բազմազավակ, այսինքն՝ չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ծնողները, առաջին, երկրորդ և երրորդ խմբերի՝ ընդհանուր հիվանդության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձինք, միայնակ քաղաքացիները, 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված այն ընտանիքները, ովքեր ընդգրկված են բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով տրվող դրամական աջակցության պետական ծրագրում, ինչպես նաև հինգերորդ միջոցառման շահառուները։

--00—ՍՊ