Ասկերանում հորդառատ անձրևներ են․ ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Արցախ

Մայիսի 31-ին ժամը 17:13-ին, «911» ճգնաժամային կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի 2 տուն տեղացած հորդառատ անձրևի պատճառով լցվել է անձրևաջրերով, ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ԱՀ ՆԳՆ ծառայությունը։ 

Ժամը 17:28-ին տեղեկություն է ստացվել, որ Խնապատ համայնքի բնակելի տներից մեկի նկուղային հարկը լցվել է անձրևաջրով:

Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակիչներին, բնակելի տներում իրականացնելով ջրահեռացման աշխատանքներ։

--00—ՍՊ