Պուտինին պետք չէ ձերբակալել, եթե նա է միակ առաջնորդը, որի հետ Արևմուտքը պետք է բանակցություններ վարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

macron putin

«Պուտինին չի կարելի ձերբակալել, եթե նա է միակ առաջնորդը , որի հետ Արևմուտքը պետք է բանակցություններ վարի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկանում ենք The Guardian-ից։ 

Ֆրանսիայի նախագահը մատնանշել է ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցությունների անհրաժեշտությունը և նշել, որ դրանք անհրաժեշտ են, նույնիսկ եթե դա նշանակի Ռուսաստանի նախագահին դատարանի առջև կանգնեցնելու հնարավորության բացակայություն:

Մակրոնը նաև հայտարարել է, որ Արևմուտքը պետք է Ուկրաինային տրամադրի անվտանգության «շոշափելի և հուսալի» երաշխիքներ:

--00—ՍՊ