Ուժգին քամի ու հեղեղումներ՝ Ադրբեջանում․ երկուսը մահացել են, երկուսը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

az

Ադրբեջանի Գյոյչայի շրջանում ուժեղ քամու և հորդառատ անձրևների հետևանքով տանիքներ են պոկվել, ծառեր են տապալվել, մեքենաները մնացել են տապալված ծառերի տակ, հայտնում է APA-ն։

Ուժեղ քամու հետևանքով երկու մարդ վնասվածքներ է ստացել, երկուսը մահացել են, մեկը՝ սրտի կաթվածից:

--00—ՍՊ