Քիչ էր մնում Պետդեպը շնորհակալ լիներ Ադրբեջանին ցեղասպանությունը ժամանակավոր դադարեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

շարմազանով

ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Ի՞նչ խնձորիս ամնիստիա։

Մեկը լինի Ալիեւին ամնիստիա անի։

Սա է ձեր ժողովրդավարությունը, պարոնայք արեւմտականներ։

Քիչ էր մնում ԱՄՆ Պետական Դեպարտամենտը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի իշխանություններին Արցախում ցեղասպանությունը ժամանակավորապես դադարեցնելու համար։

Ու՞ր մնաց ինքնորոշման իրավուքը։

Ու՞ր մնաց ուժի չկիրառման սկզբունքը։

Աշխարհը հասկանում է միայն ուժի լեզուն, թշնամին՝ եւս»։

--00—ՍՊ