Փաշինյանը չեղարկել է Քիշնեւի հայ համայնքի հետ հանդիպումը․ մանրամասներ․ Hraparak

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

pashinyan
«Հրապարակի» հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է հանդիպումը Քիշնևի հայ համայնքի հետ։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Մոլդովայի Քիշնևի հայկական սփյուռքի համայնքի ղեկավար Վեներա Մուշեղը։ Նա նշեց, որ տեղյակ չէ, թե հանդիպումը ինչու է չեղարկվել, սակայն որոշ մանրամասներ հայտնեց։

«Հանդիպմանը ներկայացվածների շարքում ամենաառաջինը իմ անունն է նշված եղել՝ որպես մեր սփյուռքի համայնքի ղեկավար, սակայն անվանս վրա գիծ են քաշել ու հայտարարել, որ ես կատեգորիկ չպետք է ներկա գտնվեմ։ Ես էլ ասել եմ, որ ես եմ այստեղ հայությունը ներկայացնումո՞նց չպիտի մասնակցեմ։ Ես հարցեր ունեմ իրեն տալու, ինչու չպիտի մասնակցեմ»,-ասաց Վեներա Մուշեղը։

Մոլդովայի հայկական սփյուռքի ղեկավարը տեղեկացրեց, որ զգուշացրել է, որ եթե նույնիսկ իր մասնակցությունն անընդունելի են համարում՝ ոչ ոք իրեն չի կարող կանգնեցնել և զգուշացրել է՝ փորձ չանեն խանգարել իրեն։

«Ասեցի՝ թող համարձակվի մեկը կանգնի ասի՝ չեմ թույլատրում։ Մոտ մեկ ժամ առաջ՝ քառասուն րոպե առաջ, զանգեցին ասեցին հանդիպումը չի լինելու ։ Հանդիպումը լինելու էր Մանուկ Բեյ Միրզոյանի տուն-թանգարանում, որը հայկական համայնքին ես եմ վերադարձրել՝ Մոլդովայի նախորդ վարչապետի օգնությամբ։ Հանդիպումը պետք է այնտեղ կայանար՝ ամսի երկուսին՝ ժամը տասին։ Զանգում են, ասում, Մուշեղովնա, հանդիպումը չի լինելու, հրաժարվել են, չեն ուզւոմ համայնքի հետ հանդիպել»,-տեղեկացրեց վերջինս։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ