Հիմա էլ Սերգեյ Մարաբյանին են թիրախավորել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

մեղրյան

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում, կարելի է ասել՝ չի մարսում, որ առողջապահության նախկին փոխնախարար, փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը կալանքից ազատ արձակվեց։ Հիշեցնենք, որ քովիդի չարաշահումների հետ կապված քրգործի շրջանակներում նա ձերբակալվեց, ապա 2 ամիս անց ազատ արձակվեց եւ վերադարձավ իր պաշտոնին։ Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բավարարեց Սիմոնյանի պաշտպանների բողոքը եւ կալանքը վերացրեց, քանի որ, ըստ վճռի, կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմն անգամ հաղթահարված չէր։

Մեր աղբյուրները հայտնում են, որ Սիմոնյանի կալանքը չեղարկելու որոշում կայացրած դատավոր Մարաբյանը հայտնվել է խոշորացույցի տակ, կասկածներ ունեն, որ նա ներքաշված է կոռուպցիոն գործարքի մեջ, մինչդեռ համակարգում Մարաբյանն անկախ եւ մաքուր դատավորի համարում ունի: Նա այն խմբի մեջ է, ում, ասում են, հնարավոր չէ պատվեր տալ:

Հիշեցնենք, որ դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա 2021-ին կարգապահական վարույթ էր հարուցվել՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխելու համար։ Կարծիք կա, որ այդ գործը նորից քննության առարկա կդարձնեն: Պատահական չէ, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ Արսեն Թորոսյանը, ով քովիդի ժամանակ ղեկավարել է առողջապահության ոլորտը, պետք է հարցաքննվի։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ