Ձեր փոքրիկ աչուկներում հայրենիքում ապրելու կամքն է, դրա ծանրությունը մեծերի ուսին է․ ԱՀ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

image_750x_63b2b1d4e7080

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․

«Իմ սիրելի΄ փոքրիկ բարեկամներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ  ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Այսօր դուք այն դիմավորում եք անասելի ծանր պայմաններում,երբ ձեր հայրենիքը վտանգված է, ու մեծերի մտահոգություններն ու հոգսերը կամա-ակամա փոխանցվում են ձեզ:

Գիտենք, շրջափակման մեջ գտնվելով ,դուք զրկված եք տարրական իրավունքներից.տաք կացարաններից,ձեզ անհրաժեշտ սննդամթերքի առկայությունից,կրթության իրավունքի լիարժեք իրացումից: Սակայն այս ամենի պատճառած տխրության կողքին՝ ձեր փոքրիկ աչուկներում պայքարի ոգին է,հայրենիքում ապրելու տենչանքն ու կամքը,որի իրացման ծանրությունը մեծերի ուսին է:

Այս տոնական օրը,ուզում եմ հավաստիացնել,որ կանենք մեզնից կախված ամեն-ինչ ձեր անհոգ մանկությունը ապահովելու ու ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար:

Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի  լուսավոր գալիքը:Ու թող այն,ի հեճուկս բոլոր դժվարությունների,պայծառ լինի:

Աստծո աջը ձեզ հովանի»:

--00—ՅՄ