Իսրայելական «ՄՈՍԱԴ»-ի աշխատակիցներն այցելել են ՀՀ՝ հակաիրանական առաքելությամբ. ԻՀՊԿ տելեգրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

photo_2023-06-01_10-22-30

Իսրայելական հատուկ ծառայության՝ «ՄՈՍԱԴ»-ի իրանական բաժնի աշխատակիցներն այցելել են Հայաստան՝ մեր լրատվամիջոցների շրջանում հակաիրանական քարոզչություն կազմակերպելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ասոցացվող տելեգրամ-ալիքները:

Ըստ նույն աղբյուրի, «ՄՈՍԱԴ»-ում խնդիր են դրել համակարգել հայկական ու ադրբեջանական որոշ լրատվամիջոցների աշխատանքը՝ ընդհանուր հակաիրանական քարոզչական ճակատ ստեղծելու համար:

--00—ՅՄ